Երեկ մեկնարկած քառօրյայի սկզբում ՀԱԿ խմբակցության քարտուղար ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ ԱԺ ղեկավարությունից պարզաբանում պահանջեց, թե, ի վերջո, երբ է այդ նախագիծը ներկայացվելու խորհրդարանականների դատին:
Հայտնի է, որ Շիրակի մարզը ևս «տրվելու» է ՀՅԴ-ին: Այս և Գյումրու քաղաքապետի առաջիկա ընտրության շուրջ զրուցեցինք Գյումրի քաղաքի ավագանու անդամ, «Ասպարեզ» լրագրողական ակումբի նախագահ ԼԵՎՈՆ ԲԱՐՍԵՂՅԱՆԻ հետ:
Հայաստանի հանրակրթական շուրջ 50 դպրոցներում 2-4-րդ դասարաններում փորձարարական կարգով որպես պարտադիր դպրոցական ծրագիր ներդրված «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան դժգոհությունների առիթ է դարձել:
Երևանից ոչ հեռու գտնվող Մասիս քաղաքի խնդիրների մասին պատմում են ինչպես միջքաղաքային, այնպես էլ ներքաղաքային ճանապարհները: Հայաստանի յուրաքանչյուր համայնքի բնակիչների պես մասիսցիներն էլ սոցիալական բազում խնդիրներից են բողոքու
Ռուսաստանի տնտեսական զարգացումների ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա, էներգակիրների և գազի գների ձևավորում, միգրացիոն ճգնաժամ, փոխարժեքային ռիսկեր՝ այս ընդգրկուն թեմաներն էին Տնտեսական լրագրողների ակումբի՝ «Հայաստանի տնտեսական մարտահրավերները» ասուլիսների շարքի առաջին քննարկումների հիմքում՝ փետրվարի 17-ին, «Կոնգրես» հյուրանոցում:
-Բա ի՞նչ եղավ Ձեր մոնոպոլիան, պարոն Գեղամյան, Լևոն Ակոպի՞չը, թե՞ Ռոբերտ Սեդրակիչն առան Ձեր ձեռքից:
-Ոչ, ոչ: Բացարձակապես: Պարզապես, ես հասկացա, որ իմ տարերքը քաղաքականությունն է, ոչ թե բիզնեսը: Մարդ մի գործով պետք է զբաղվի։
1921-ի ռուս-թուրքական պայմանագիրը չեղարկելու վերաբերյալ՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ՌԴ Պետդումայի կոմունիստ պատգամավորների նամակը ցուցադրական քայլ է՝ Tert.am-ին ասել է ռուս վերլուծաբան Մոդեստ Կոլերովը:
Բացվում է հերոսամարտի ցուցասրահի երկաթյա նավադուռը, և հայտնվում ես նավապետի սենյակում։ Շրջանաձև պատուհաններից նշմարվում են ծովի ալիքները, պատերին փակցված պաստառները` քարտեզների, լուսանկարների և տեքստային շարադրանքի միջոցով ներկայացնում են հերոսամարտն ու նրա մասնակիցներին, իսկ տեղեկատվությունն ամբողջացվում և լրացվում է տեղեկատվական կրպակի հաղորդումներով։
Ստորև ներկայացվող վերլուծությունը բերված է թուրքական մամուլի նյութերից։ Այն արտացոլում է Անկարայի քաղաքական և փորձագիտական շրջանակներում շրջանառվող տեսակետները Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ։ Տեքստը ցույց է տալիս, թե ինչպես է Թուրքիայում ներկայացվում միջանցքի ռազմավարական նշանակությունը՝ որպես էներգետիկ, լոգիստիկ և աշխարհաքաղաքական խաչմերուկ, որտեղ Անկարան փորձում է ամրապնդել իր դիրքերը...